Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի երկու հոդվածների շուրջ լիարժեք համաձայնություն ձեռք չի բերվել, և բանակցությունները շարունակվում են։
Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հաջորդ հանդիպման վայրի ու ժամի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա։
Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության մասին՝ նշելով․ «Հայաստանի սահմանադրությամբ և իրավական փաստաթղթերում դեռևս կան պահանջներ ադրբեջանական հողերի նկատմամբ։ Սրանք պետք է վերացվեն»։
comment.count (0)