azatutyun.am: Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ապրիլի 11-ին հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ, Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են քաղաքական, անվտանգային, տնտեսական, տրանսպորտային, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպարեզում երկկողմ համագործակցության հարցեր։
Թուրքական կողմը հանդիման մասին դեռ չի հաղորդել։
Հայաստանի արտգործնապարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումն Անթալիայում այսօր է նախատեսված։
Նախօրեին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ:
comment.count (0)