Զաքիր Հասանովն և Յաշար Գյուլերն Անթալիայում հանդիպել են
 |azatutyun.am|
13:06 - 12 ապրիլի, 2025

Զաքիր Հասանովն և Յաշար Գյուլերն Անթալիայում հանդիպել են |azatutyun.am|

azatutyun.am: Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Յաշար Գյուլերի հանդիպումը։

Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպմանը քննարկվել են «երկու եղբայրական երկրների ռազմական համագործակցության զարգացման ներկա վիճակն ու հեռանկարները», մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Գյուլերը բազմիցս հայտարարել է, որ «Թուրքիան Ադրբեջանի կողքին է Հարավային Կովկասում կայունություն պաշտպանելու համար»՝ շեշտելով, թե Անկարան իր ներդրումն է ունենում տարածաշրջանային և միջազգային անվտանգության և խաղաղության գործում։

Տարածաշրջանային և անվտանգային հարցերի շուրջ երեկ Անթալիայում քննարկումներ են ունեցել նաև Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել