1lurer.am: ԱՄՆ Սենատը պետքարտուղարի պաշտոնում հաստատել է Մարկո Ռուբիոյի նշանակումը: Կոնգրեսի վերին պալատում Ռուբիոն ստացել է 99 սենատորների աջակցությունը և դարձել ամերիկյան նոր վարչակազմի առաջին անդամը, որը հաստատվել է Սենատի կողմից:
ԱՄՆ նոր պետքարտուղարը հայտնի է Չինաստանի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ և Իսրայելին անզիջում աջակցությամբ: Սենատում լսումների ժամանակ նա խոստացել է վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որն ուղղված կլինի Չինաստանից կախվածության նվազեցմանը և ԱՄՆ-ի շահերի առաջմղմանը:
Այս շաբաթ Սենատում սպասվում են քվեարկություններ նաև մի քանի այլ առանցքային նշանակումների վերաբերյալ:
comment.count (0)