armenpress.am: Ազգային ժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Բարեփոխումների հիմնական ուղղությունը կենտրոնացած է մանկավարժական կադրերի համալրման և աջակցման վրա:
Սվաջյանը նշեց, որ մարզերում առկա է մանկավարժական կադրերի լուրջ պակաս:
«Բազմաթիվ մանկապարտեզներում, հատկապես մարզերում, ունենք մանկավարժների լուրջ խնդիր։ Շարունակաբար հայտարարվում են թափուր տեղերի հաստիքները, սակայն դրանք չեն համալրվում։
Օրենքում նախատեսվում է լիազորող նորմ, որը թույլ կտա փոխհատուցել մանկավարժների տրանսպորտային ծախսերը: Այս մեխանիզմը կիրառվում է արդեն դպրոցական և մասնագիտական ուսուցման համակարգերում և ցույց է տվել իր արդյունավետությունը: Այն խթանում է հարակից բնակավայրերից մանկավարժների ներգրավումը»,-ասաց Սվաջյանը։
Նախագծով առաջարկվում է 20 կրեդիտ նախադպրոցական կրթության, մանկավարժահոգեբանական աջակցության վերապատրաստում անցած միջին կամ բարձրագույն կրթությամբ մանկավարժներին տալ իրավունք աշխատելու մանկապարտեզներում՝ որպես դաստիարակներ:
comment.count (0)