Հայաստանն արդեն առաջին ու ամենաուժեղ քայլն է արել  իր խաղաղության օրակարգով. Էստոնիայի խորհրդարանի նախագահ |armenpress.am|
19:04 - 23 հունվարի, 2025

Հայաստանն արդեն առաջին ու ամենաուժեղ քայլն է արել իր խաղաղության օրակարգով. Էստոնիայի խորհրդարանի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը ընդգծեց Հայաստանի կողմից նախաձեռնված խաղաղության օրակարգի կարևորությունը:

Էստոնիայի խորհրդարանի նախագահն այս մասին նշեց Երևանում ընթացող «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով պանելային քննարկման շրջանակում՝ անդրադառնալով քաղհասարակության ներկայացուցչի բարձրաձայնած հարցին, թե հնարավոր է արդյոք ավելի ուժեղ ճնշում գործադրել Իլհամ Ալիևի նկատմամբ, հակառակ դեպքում  նա երբեք չի հետապնդի խաղաղություն ու մշտական սպառնալիք կդառնա Հայաստանի, Հայաստանի ժողովրդավարության դեմ:

«Դուք ձեր քայլով արդեն հավանաբար ամենամեծ ճնշումն եք գործադրել գործընթացում: Խաղաղության գործընթացը, որը նախաձեռնվել է Հայաստանի կողմից, ամենաուժեղ աշխատանքն է այս քննարկման մեջ»,-ասաց նա:

Նա նշեց Հայաստանից կողմից այնպիսի աջակից երկրներ փնտրելու մասին, որոնք Հայաստանի նման են մտածում: 

«Ես կարծում եմ՝ լուծումը կգտնվի, և այն կբավարարի նաև Հայաստանին: Բայց դուք արդեն ամենաառաջին և ամենաուժեղ քայլն եք արել ձեր խաղաղության օրակարգով»,-նշեց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել