1lurer.am: Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանի տարածքից հանելու հարցը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Աբսուրդ է, նման բան չի քննարկվում»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե երրորդ ուժերի ներկայության մասին կետը կարո՞ղ է ինչ-որ փուլում Ադրբեջանը որպես պահանջ ներկայացնել՝ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի տարածքից հանելու:
comment.count (0)