Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կարևոր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարի տեսանկյունից․ Անիտա Դիմիտրիու |armenpress.am|
15:24 - 19 մայիսի, 2025

Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կարևոր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարի տեսանկյունից․ Անիտա Դիմիտրիու |armenpress.am|

armenpress.am: Կիպրոսը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին և ընդգծում դրա կարևորությունը ոչ միայն տարածաշրջանի կայունության, այլև Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի տեսանկյունից։ 

ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն։

«Մենք հուսով ենք, որ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեզ տեղեկացրեց այդ ուղղությամբ արվող ջանքերի մասին։ Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցել դիվանագիտական շրջանակներում իրականացվող բոլոր փորձերին։ Ի վերջո, խաղաղության պայմանագիրը պետք է ոչ միայն ստորագրվի, այլև լիարժեք կյանքի կոչվի», – ասաց Դիմիտրիուն։

Նրա խոսքով՝ կայունությունը և խաղաղությունը նպաստելու են Հայաստանի զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու եվրոպական հեռանկարի ամրապնդմանը։
«Դա կօգնի նաև Հայաստանի Հանրապետության անդամակցությանը ԵՄ-ին, ինչպես նաև մնացած երկրների հետ ավելի սերտ հարաբերությունների կառուցմանը։ Երբ կա խաղաղություն, յուրաքանչյուր երկիր ծաղկում է, զարգանում է»,- ասաց նա։

Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը հիշեցրեց, որ իր երկրում ևս խաղաղության խնդիրն առկա է արդեն կես դար։

«Կիպրոսը արդեն 50 տարի է՝ կիսված է։ Մենք գիտենք՝ ինչ է նշանակում ապրել երկարատև հակամարտության պայմաններում։ Այդ փորձառությունն էլ է պատճառը, որ Կիպրոսն աջակցում է հայ ժողովրդին՝ խաղաղություն հաստատելու ջանքերում»,- եզրափակեց Կիպրոսի խորհրդարանի նախագահը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել