Արևմուտքը փորձում է խափանել պետությունների ղեկավարների մասնակցությունը ՌԴ-ում Հաղթանակի տոնակատարություններին․ Նարիշկին
 |panorama.am|
11:34 - 27 հունվարի, 2025

Արևմուտքը փորձում է խափանել պետությունների ղեկավարների մասնակցությունը ՌԴ-ում Հաղթանակի տոնակատարություններին․ Նարիշկին |panorama.am|

panorama.am: Արևմուտքին չի հաջողվի խափանել Հաղթանակի 80-ամյակին նվիրված Ռուսաստանի տոնակատարությունը բարեկամ երկրների ղեկավարների հետ։ Ռիա նովոստիին  տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Նա նշել է, որ Արևմտյան մի շարք մայրաքաղաքներում, Ռուսաստանին ամբողջությամբ մեկուսացնելու իրենց ծրագրերի շրջանակներում, փորձում են խափանել տարբեր երկրների ղեկավարների մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։

Նարիշկինը նաև ասել է, որ արտասահմանում, հատկապես ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում շահույթ չհետապնդող կազմակերպությունները զգալիորեն մեծացրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը կեղծելու փորձերն ու նսեմացնելու ԽՍՀՄ-ի վճռական ներդրումը նացիստական Գերմանիայի պարտության և նացիզմից Եվրոպայի ազատագրման գործում։

«Փորձերն ապարդյուն են»,- նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել