Երևանն ու Բաքուն սահմանազատման հարցում առաջընթաց են գրանցել, ՌԴ-ն պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր. Օվերչուկ
 |tert.am|
17:08 - 29 հունվարի, 2025

Երևանն ու Բաքուն սահմանազատման հարցում առաջընթաց են գրանցել, ՌԴ-ն պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր. Օվերչուկ |tert.am|

tert.am: Հայաստանն ու Ադրբեջանն առաջընթաց են գրանցել սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչը նպաստում է կայունությանը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Հարցին, թե իր հայ և ադրբեջանցի գործընկերներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հետ համանախագահած եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է աշխատել, Օվերչուկը նշել է, որ «ֆորմալ առումով ոչ ոք աշխատանքը չի դադարեցրել»։

«Մենք պարբերաբար շփվում ենք այդ թեմայով (Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային կարգավորումը), բայց ոչ եռակողմ ձևաչափով, այլ, ինչպես ասում են՝ դեմ առ դեմ: Իմ գործընկերները պարբերաբար հանդիպում են սահմանների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի շրջանակում։ Այնտեղ շատ մեծ և լավ առաջընթաց է գրանցվել», - շարունակել է ՌԴ փոխվարչապետը:

Ինչպես ընդգծել է Օվերչուկը, սահմանի մի մասն արդեն սահմանազատվել և սահմանագծվել է, իսկ հիմա կողմերը պայմանավորվել են այս հարցով շարժվել հյուսիսից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հանգույցից, դեպի  հարավ:

«Մենք միշտ ողջունել ենք նման շփումը և նման համատեղ աշխատանքը, քանի որ դա, անկասկած, կնպաստի տարածաշրջանի կայունությանը, և մենք միշտ առաջարկել ենք աջակցել այս գործընթացին»,- ասել է Օվերչուկը:

Նրա խոսքով՝ «ՌԴ-ն ունի համապատասխան քարտեզագրական նյութեր, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել սահմանազատմանը և սահմանագծմանը ներգրավված կողմերի խնդրանքով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել