ԵՄ ԱԳ նախարարները համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
 |factor.am|
18:20 - 27 հունվարի, 2025

ԵՄ ԱԳ նախարարները համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները |factor.am|

factor.am: Եվրամիության արտգործնախարարները համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները այն բանից հետո, երբ Հունգարիան համաձայնել է չմիջամտել որոշման ընդունմանը՝ էներգետիկ անվտանգության երաշխիքների դիմաց, հայտնում է Reuters-ը։

Քվեարկությունը կարող էր խափանվել Հունգարիայի դիրքորոշման պատճառով, որը դեմ էր Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցմանը։ Բայց ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովն իր հայտարարության մեջ խոստացել է շարունակել բանակցությունները Կիևի հետ Ուկրաինայի գազատարի միջոցով Եվրոպա գազի մատակարարման շուրջ:

Եվրահանձնաժողովը Բուդապեշտին տրամադրել է երկրի էներգետիկ անվտանգության երաշխիքներ, ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

Հիշեցնենք, որ ընդդեմ ՌԴ-ի ԵՄ պատժամիջոցները պետք է երկարացվեն վեց ամիսը մեկ՝ քվեարկությամբ։ Սա պահանջում է ԵՄ անդամ բոլոր 27 երկրների միաձայն աջակցությունը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել