Հրդեհ՝ Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան
18:07 - 28 հունվարի, 2025

Հրդեհ՝ Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան

Հունվարի 28-ին՝ ժամը 15:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարական ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։

Ժամը 17։30-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել