150 դրամ՝ մեկ ուղևորության համար, և անսահմանափակ փաթեթների երկարացում. Ավինյան
19:51 - 28 հունվարի, 2025

150 դրամ՝ մեկ ուղևորության համար, և անսահմանափակ փաթեթների երկարացում. Ավինյան

150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։

«Որոշել ենք փետրվարի մեկից ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025 թվականին։  Մենք նախատեսում ենք նաև հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարաձգել ևս մեկ ամսով, սա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկ ամսվա փաթեթ, ապա ստանում եք հավելյալ մեկ ամիս»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել