Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները:
Այս մասին նա հայտնել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին մասնակցել էր նաև թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը՝ հարվածներ հասցնելով ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Դեպքի առիթվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին, ասել էր․ «Բռնության որևէ ձև, լինի ֆիզիկական, խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է»։
comment.count (0)