Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, անդրադառնալով հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայության վերաբերյալ որոշակի թյուրըմբռնումներին, տեղեկացնում է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները՝
2024 թվականի նոյեմբերի 1-ից՝ անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում։
comment.count (0)