«Ճանապարհի հիմնանորոգման մրցույթին հայտ չի ներկայացվել». քաղաքապետարանի խոսնակը՝ բողոքի ակցիայի մասին
13:00 - 23 մայիսի, 2025

«Ճանապարհի հիմնանորոգման մրցույթին հայտ չի ներկայացվել». քաղաքապետարանի խոսնակը՝ բողոքի ակցիայի մասին

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը Երևանի քաղաքապետարանի կողմից 2025 թվականի ապրիլի 30-ին դրվել են մրցույթի: Սակայն մրցույթին հայտ չի ներկայացվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն։

Այսօր առավոտյան մոտ 2 ժամ մի խումբ քաղաքացիներ փողոց էին փակել «Տեցի կռուգում»՝ բողոքելով քարուքանդ ճանապարհից։ Փողոցը բացվել է, ակցիան՝ դադարեցվել թաղապետի հետ հանդիպումից հետո, որը հայտնել է չկայացած մրցույթի մասին ու խոստացել ժամանակավորապես խոր փոսերը գոնե փակել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել