Քննարկում Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու շուրջ. հանդիպում ԲՏԱ նախարարությունում
20:21 - 30 հունվարի, 2025

Քննարկում Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու շուրջ. հանդիպում ԲՏԱ նախարարությունում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 29-ին ընդունել է հնդկական Micron Instruments ընկերության տնօրեն և սեփականատեր Վիկրամ Սանգալի և GTB հոլդինգի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԲՏԱՆ ՌԱ կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը:

Պատվիրակությունը նախարարին է ներկայացրել Micron Instruments Pvt Ltd-ի գործունեությունը, որը բարձր ճշգրտության ինժեներական արտադրության առաջատարներից է աշխարհում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումային հնարավորությունները՝ Հայաստանում նոր արդյունաբերական արտադրություն հիմնելու նպատակով, այդ թվում՝ համատեղ գիտական հետազոտությունների հիման վրա:

Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել համապատասխան շահագրգիռ կողմերի հետ քննարկումներին և դիտարկել պետական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը՝ հաջող և կայուն գործընկերության ապահովման նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել