Մոսկվայի հոսթելներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառով 300 մարդ է տարհանվել |armenpress.am|
11:28 - 31 հունվարի, 2025

Մոսկվայի հոսթելներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառով 300 մարդ է տարհանվել |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող հոսթելում, որը գտնվում է նախկին մեքենաշինական գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մակերեսը հասել է 2000 քառակուսի մետրի, տարհանվել է 300 մարդ: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը։

«Հրդեհի մակերեսը կազմում է 2000 քմ: Փրկվել է 60 մարդ: Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը շենքից տարհանվել է 300 մարդ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հրդեհի մարմանը ներգրավվել է ավելի քան 130 հրշեջ, Կա-32 ուղղաթիռ, գործի է դրվել 45 միավոր տեխնիկա, այդ թվում՝ հրշեջ գնացք, հավելել են գերատեսչությունում։

Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հրդեհի պատճառով տեղի է ունեցել շենքի տանիքի մասնակի փլուզում:

Հրդեհի հանգամանքները պարզվում են

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել