«Իա» բառին ոնց էլ արձագանքես, ոչ կոռեկտ է ստացվելու. ավագանու անդամը՝ նիստի ժամանակ քաշքշուկի մասին
 |news.am|
12:09 - 31 հունվարի, 2025

«Իա» բառին ոնց էլ արձագանքես, ոչ կոռեկտ է ստացվելու. ավագանու անդամը՝ նիստի ժամանակ քաշքշուկի մասին |news.am|

news.am: Սուրեն Գրիգորյանն ասում է՝ եկել եք, որ նայեք՝ ո՞ր թիվն ենք սխալ ասել, որ թիվը չէ՞։ Մենք հենց դրա համար ենք գալիս, մենք ընդդիմություն ենք, մենք գալիս ենք ցույց տալու, որ այս մարդիկ չեն տիրապետում թվերին, գրություններին սխալ են պատասխանում։ Մենք ավագանու նիստին հնարավորություն ենք ունենում այդ մասին բարձրաձայնելու»։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, ավագանու արտահերթ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ նշելով, գրավոր հարցումներ են ուղարկում և մշտապես պատասխանների մեջ թվերի անհամապատասխանություն տեսնում, ինչի մասին էլ բարձրաձայնում են։

Լրագրողի հարցին, թե ինչի՞ց սկսվեց քաշքշուկը, Սամվել Հակոբյանը պատասխանեց, որ իրենց դիտարկմանն այն մասին, որ թվերի մեջ անհամապատասխանություն կա, Տիգրան Ավինյանն արձագանքել է «իա»։

«Իա» բառին ոնց էլ արձագանքես, ոչ կոռեկտ է ստացվելու, դրա համար ավելի լավ է գորգոռաս կոռեկտ բառերով։ Ես դեմ եմ ցանկացած տեսակի վիրավորանքներին ու հայհոյանքներին»,–ասաց ավագանու ընդդիմադիր անդամը՝ նշելով, որ իրեն նիստից հեռացնելու որոշում է կայացվել, սակայն պատրաստվում է մասնակցել նիստի շարունակությանը։

Հիշեցնենք, որ ավագանու արտահերթ նիստի ընթացքում իրավիճակը լարվեց։ Ավագանու անդամները սկսեցին տեղից բղավել այն ժամանակ, երբ Ավինյանը նրանց մեղադրեց մեկ տարի շարունակ քաղաքացիներին մանիպուլացնելու և ուղետոմսի գինը 300 դրամ ներկայացնելու մեջ:

Այնուհետև քաղաքապետը պնդում էր, որ նիստը չեն շարունակի, մինչ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սամվել Հակոբյանը չհեռանա նիստերի դահլիճից: Ապա Ավինյանը հրավիրեց Ոստիկանությանը՝ Հակոբյանին դուրս հրավիրելու և իրավիճակը հանդարտեցնելու համար, այնուհետև ընդմիջում հայտարարեց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել