Աղբի կուտակումը ի՞նչ հետեւանքներով է հղի. Մեկնաբանում է հակահամաճարակային վերահսկողության վարչության պետը |news.am|
10:26 - 06 սեպտեմբերի, 2019

Աղբի կուտակումը ի՞նչ հետեւանքներով է հղի. Մեկնաբանում է հակահամաճարակային վերահսկողության վարչության պետը |news.am|

news.am: Աղբի կուտակումը ոչ միայն վարակիչ, այլ նաեւ ոչ վարակիչ հիվանդությունների առումով խիստ վտանգավոր է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, «Սանիթեքը 7 օր է՝ չի կատարում պայմանագրային պարտավորությունները» թեմայով քննարկմանը ասաց Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը։

«2018 թվականի ընթացքում մենք 10 վարչական վարույթ ենք իրականացրել դիմում–բողոքների հիման վրա եւ վարչական տույժի է ենթարկվել «Սանիթեքը», սակայն մեր նպատակը «Սանիթեքին» տուգանեը չէ, մեր նպատակը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումն է, որը մենք մինչ օրս չենք կարողանում ամբողջությամբ ապահովել»,–նշեց նա։

Աննա Հարությունյանի խոսքով՝ նպաստավոր պայմաններ են ստեղծվում առնետների բազմացման համար, որի հետեւանքով բավականին տարափոխիկ հիվանդությունների կարող են արձանագրվել. «Այս պահին այդպիսի հիվանդություններ չենք արձանագրել, բայց մեր նպատակը կանխարգելել է, մենք չենք սպասելու մինչեւ կունենանք բազմաթիվ հիվանդություններ, աղիքային վարակի բռնկում, որ ասենք, որ դա կապված է վատ աղբահանության հետ»։

Բացի այդ, նրա խոսքով, վատ աղբահանության հետեւանքով առաջացած գարշահոտությունը սրացնում է ասմաթիկ հիվանդություններ ունեցող մարդկանց ասթման, կարող է նյարդային համակարգի լուրջ խնդիրների հանգեցնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել