armtimes.com: Դեռեւս նախորդ տարվանից լուրջ ֆինանսական խնդիրներ ունեցող «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն, որը Երեւանի աղբահանության միակ օպերատորն էր եւ որի հետ քաղաքապետարանը խզել էր պայմանագիրը, որոշել է վաճառել շարժական գույքը: Գնորդ, սակայն, առայժմ չկա: Սեպտեմբերի 22-ին հրավիրված շարժական գույքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2014 թվականից մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվող ընկերությունը, երբ նախորդ տարի սկսեց օրերով քաղաքի աղբը չմաքրել, հայտարարում էր, որ սնանկացման եզրին են: Պատճառը, ըստ «Սանիթեքի», Երեւանի քաղաքապետարանի տուգանքներն ու Պետական եկամուտների կոմիտեի ճնշումներն են։ Նկատենք, որ ընկերության՝ առանձնապես խոշոր չափի հարկեր չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ կա հարուցված։ Ըստ ՊԵԿ-ի՝ «Սանիթեքը» չի վճարել կես միլիարդ դրամ հարկ։
ՀՀ արդարադատության նախարարության հրապարակային ծանուցումների ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ մասնավորապես աճուրդի են հանվել աղբատար մեքենաներ, որոնց աշխատանքային վիճակը ստուգված չէ, իսկ տեխնիկական վիճակն արտաքինից բարվոք է: Վաճառքի են հանվել նաեւ տարբեր տարողությամբ պիտանելիության երաշխիք չունեցող աղբի կոնտեյներներ:
«Սանիթեքի» գույքի հաջորդ աճուրդ-վաճառքի օրը նշանակվել է հոկտեմբերի 8-ին: Գույքի գինը նախորդ աճուրդի մեկնարկայինից 10 տոկոսով նվազեցվել է:
Շարժական գույքերի աճուրդ-վաճառք կիրականցվի հետեւյալ 10 լոտերով.
Լոտ 1. Scania P250DB4X մակնիշի աղբահավաք մեքենա՝ բաղկացած բեռնատարից, ջրցանից ու խոզանակից, թողարկման տարեթիվը` 2014/2015թ: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 13. 727. 120 ՀՀ դրամ:
Լոտ 2. Scania P250DB4X մակնիշի աղբահավաք մեքենա՝ բաղկացած բեռնատարից, ջրցանից ու խոզանակից, թողարկման տարեթիվը` 2015թ: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 13. 870. 610 ՀՀ դրամ:
Լոտ 3. Scania P250DB4X մակնիշի աղբահավաք մեքենա՝ բաղկացած բեռնատարից, ջրցանից ու կովշից: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Թողարկման տարեթիվը` 2015թ: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 14. 683. 714 ՀՀ դրամ:
Լոտ 4. Scania P250DB4X մակնիշի աղբահավաք մեքենա՝ բաղկացած բեռնատարից ու ջրցանից: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Թողարկման տարեթիվը` 2014/2015թ: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 13. 487. 972 ՀՀ դրամ:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)