Խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող. Հայկ Մարությանը՝ «Սանիթեք»- ի մասին |armenpress.am|
12:27 - 19 հոկտեմբերի, 2019

Խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող. Հայկ Մարությանը՝ «Սանիթեք»- ի մասին |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցնում է, որ «Սանիթեք» ընկերության կողմից միջազգային արբիտրաժային դատարան դիմելը Հայաստանի վարկանիշի վրա չի ազդելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, արդյոք Հայաստանի վարկանիշի վրա չի ազդի այն, որ «Սանիթեք» ընկերությունը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սանիթեք»-ը խոշոր ներդրող է, պատասխանեց, որ դա ընդհանրապես Հայաստանի վարկանիշի վրա չի ազդի:

«Խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող: Մենք պատրաստ ենք այդ ամբողջ պրոցեսին: Մենք ունենք բոլոր ապացույցները, որ «Սանիթեք»-ը պատշաճ որակով չի կատարել իր աշխատանքը: Ասեմ ավելին, այս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր՝ կապված «Սանիթեք» ընկերության հետ՝կապված նախ հարկային պարտավորությունների հետ, ինչպես մի քանի օր առաջ մամուլից տեղեկացա կան այլ ընկերություններ, որոնց հետ կապված պարտավորություններ ունի և գումարները չի տվել»,- ասաց Մարությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել