Ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում. Իրանի դեսպանը` աղմկահարույց տեսանյութի մասին
 |arm.sputniknews.ru|
18:49 - 06 փետրվարի, 2025

Ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում. Իրանի դեսպանը` աղմկահարույց տեսանյութի մասին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Այն, ինչ հեռարձակվել է, ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հունվարի 30-ին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն լեզվով Ղարաբաղի մասին երգ են երգում։

 
Հաջորդ օրը ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածեց, որ երգողները ԻԻՀ քաղաքացիներ են, իսկ հետո առերևույթ հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտե։ ՔԿ–ն տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցեց, նա ձերբակալվեց, որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը, որը, սակայն, դատարանը մերժեց։
 
«Նախ շատ կասկածելի է ու բազմաթիվ հարցեր է առաջացնում այդ տեսանյութը, և պետք է այն ուսումնասիրվի։ Անկեղծ ասած` ես էլ եմ նայել ու լսել, սակայն հստակ չէր լսվում, թե նրանք ինչ են ասում։ Մեր դիրքորոշումը հետևյալն է` ովքեր ռասիստական ու ազգայնական լոզուգներով են հանդես գալիս, նրանք ոչ Իրանի ժողվորդի ներկայացուցիչներ են, ոչ էլ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշում արտահայտողները»,– ասաց դեսպանը։
Ըստ նրա` նման արարքները Իրանի ներսում, երկրի ժողովրդի համախմբման, ինչպես նաև Իրանի ազգային համաձայնության վրա չեն ազդում։
 
«Նման կասկածելի գործողությունները չպետք է կասկածի տակ դնեն ՀՀ–ի նկատմամբ Իրանի դիրքորոշումները, ինչպես նաև ազդեն երկու երկրների հարաբերությունների վրա»,– ընդգծեց Սոբհանին։
Նա չի բացառում, որ հրապարակում երգած մարդիկ ցանկանում են հայ և իրանցի ժողովուրդների մոտ թյուրիմացություններ ու կասկածներ առաջացնել։
 
«Դուք շատ ուշադիր ու զգոն պետք է լինեք, որ նման իրողությունների ալիքի վրա չհայտնվեք ու ձեզ այդ ուղղությամբ չտանեն։ Ովքեր փորձում են նման վարկաբեկումները տարածել, նրանք պետք է շատ զգոն լինեն, որ թշնամիների տիրույթում չխաղան»,– շեշտեց դեսպանն ո հորդորեց կարևորություն չտալ նման հարցերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել