Նորվեգիայում ԱՄՆ նոր դեսպանը Մայքլ Կավուկջյանն է |civilnet.am|
16:13 - 07 փետրվարի, 2025

Նորվեգիայում ԱՄՆ նոր դեսպանը Մայքլ Կավուկջյանն է |civilnet.am|

civilnet.am: Մայքլ Կավուկջյանը նշանակվել է Նորվեգիայում Միացյալ Նահանգների դեսպան։ Այս մասին TRUTH-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ուրախ եմ հայտարարել, որ Մայքլ Է. Կավուկջյանը կծառայի որպես Միացյալ Նահանգների հաջորդ դեսպան Նորվեգիայի Թագավորությունում»,-գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Կավուկջյանը նախկինում ծառայել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում որպես օպերատիվ սպա։

«Մայքլը փայլուն իրավաբան է, որը ներկայում զբաղեցնում է White & Case ընկերության ավագ գործընկերոջ պաշտոնը, որտեղ նա ղեկավարել է առևտրային բարդ դատավարությունների թիմեր ամբողջ աշխարհում։ Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է»,-գրել է ԱՄՆ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել