Չափավոր վերահսկողությունը պարտադիր պետք է. Ավինյանը՝ մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու մասին
 |1lurer.am|
12:13 - 10 փետրվարի, 2025

Չափավոր վերահսկողությունը պարտադիր պետք է. Ավինյանը՝ մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու մասին |1lurer.am|

1lurer.am: Մանկապարտեզներում երեխաների անվտանգությունը մեր առաջնային խնդիրներից մեկն է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացին։

Ըստ Ավինյանի՝ տեսախցիկները բաց հասանելիություն չպետք է ունենան, քանի որ այդ պարագայում իրավունքների խախտման հնարավոր դեպքերը բազմաթիվ են:

«Չենք ուզում չափից ավելի վերահսկողություն, բայց որոշակի չափավոր վերահսկողությունը մանկապարտեզներում պարտադիր պետք է։

Իհարկե, նախկինում էլ են եղել բռնության դեպքեր, որոնք համապատասխան արձագանք ստացել են, և համապատասխան փոփոխություններ տեղի են ունեցել մեր կրթօջախներում, բայց, այնուամենայնիվ, հետագայում առհասարակ կանխարգելման և նման դեպքերի վերացման համար այս համակարգի կայացումը շատ կարևոր է»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել