Մյունխենում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ, կան վիրավորներ |azatutyun.am|
17:50 - 13 փետրվարի, 2025

Մյունխենում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ, կան վիրավորներ |azatutyun.am|

azatutyun.am:Մյունխենում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ, ըստ Reuters-ի, կա առնվազն 20 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ:

Մեքենան վարել է Աֆղանստանից մի տղամարդ, հայտնում է Bild-ը։ Իրավապահ մարմինները բերման են ենթարկել տղամարդուն։ Թերթը այլ տեղեկություն չի հաղորդում կասկածյալի մասին, թե արդյոք նա միտումնավոր է մխրճվել ամբոխի մեջ, թե դա դժբախտ պատահար է։

Ոստիկանությունը պարզում է միջադեպի պատճառները։

Վաղը Մյունխենում մեկնարկելու է անվտանգության միջազգային համաժողովը, որին մասնակցում են տասնյակ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հաղորդվում է, որ այսօր տեղի ունեցած դեպքի վայրը գտնվում է Մյունխենի անվտանգության համաժողովի վայրից մեքենայով ութ րոպե հեռավորության վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել