Կարուսելների և արտադրական վտանգավոր այլ օբյեկտների անվտանգությունը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում են
15:39 - 19 փետրվարի, 2025

Կարուսելների և արտադրական վտանգավոր այլ օբյեկտների անվտանգությունը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում են

Կարուսելների և արտադրական վտանգավոր այլ օբյեկտների տեխնիկական անվտանգության պատշաճ ապահովման նպատակով ՆԳ նախարարության նախաձեռնությամբ իրազեկման և վերահսկման մակարդակում իրականացվում են գործուն քայլեր` պատասխանատու բոլոր մարմինների ու կազմակերպությունների համագործակցությամբ։

«Կարևորելով արտադրական վտանգավոր օբյեկտների՝ մասնավորապես կարուսելների անվտանգ շահագործումը մարդկանց կյանքի և առողջության ապահովման տեսանկյունից, ՆԳ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում։ Պատասխանատու գերատեսչությունները մասնակիցներին իրազեկել են կանխարգելիչ միջոցառումների մասին՝ հորդորելով նախապես անցկացնել փորձաքննություն և ստանալ փորձագիտական եզրակացություն, ինչը թույլ կտա հետագայում անխոչընդոտ շահագործել կարուսելներն ու խուսափել կիրառվող խիստ վարչարարությունից։

Մասնակիցները պատրաստակամություն են հայտնել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական՝ ոլորտում առկա խնդիրները լուծելու և թերությունները վերացնելու նպատակով»,- նշված է Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Նախարարությունից նաև հայտնում են, որ պատասխանատու այլ մարմինների հետ շարունակվելու է աշխատանքը` հնարավոր բոլոր ռիսկերն ու վտանգները կանխելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել