Երևանում 49-ամյա հարևանը դանակահարել է 16-ամյա դեռահասի
11:19 - 21 փետրվարի, 2025

Երևանում 49-ամյա հարևանը դանակահարել է 16-ամյա դեռահասի

Փետրվարի 20-ին՝ ժամը 23:07-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, որ դանակով հարվածելու հետևանքով «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 16-ամյա մի քաղաքացի։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։

«Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով 16-ամյա երիտասարդին դանակահարել է 49-ամյա հարևանը։

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- տեղեկացրել են ՆԳՆ-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել