Գարիկ Գալեյանի արարքը խուլիգանություն համարվել չի կարող․ դատավճռի դեմ բողոք է ներկայացվել
 |pastinfo.am|
17:28 - 19 փետրվարի, 2025

Գարիկ Գալեյանի արարքը խուլիգանություն համարվել չի կարող․ դատավճռի դեմ բողոք է ներկայացվել |pastinfo.am|

pastinfo.am: Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ազատազրկման դատապարտելու վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, հունվարի 17-ին մեղավոր է ճանաչել Գարիկ Գալեյանին և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, ապա, հաշվակցելով Գալեյանի՝ նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 6 ամիս 27 օր ժամկետը, վերջնական պատիժ նշանակվել 1 տարի վեց ամիս ժամկետը։ Դատարանը միևնույն ժամանակ անմիջապես փոխել է Գալեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը՝ տնային կալանքով։ Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որով պաշտպանը պահանջում է բեկանել այն և արդարացնել Գալեյանին։

Վերաքննիչ բողոքով պաշտպանության կողմն ուշադրություն է հրավիրել մի շարք հանգամանքների վրա, այդ թվում՝ Գալեյանի գործողությունների որակման վրա՝ պնդելով, որ խուլիգանություն այն գնահատվել չէր կարող։ Մասնավորապես, Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ եթե անգամ արարքը կատարվել է հասարակական վայրում կամ հասարակության ներկայությամբ, բայց չի կատարվել խուլիգանական դրդումներով, ապա այն խուլիգանություն չէ, Գալեյանը չի գործել խուլիգանական դրդումներով։

«Խուլիգանական դրդման էությունը իր անձը հասարակությունից վեր դասելն է, այլոց հաշվին ինքնահաստատվելու նպատակով գործողություններ կատարելը։ Վեճին ներկա են գտնվել միայն իր բախտակից ծնողները, ինչու՞ պետք է ձգտեր նրանց մոտ ինքնահաստատվել կամ իր անձը նրանցից վեր դասեր»,- նշեց փաստաբանը։

Բացի այդ, Գարիկ Գալեյանի գործողությունը հետևանք էր սադրանքի։ Փաստաբանի խոսքով՝ այն սադրանքին տրված գնահատկան էր, ուստի չի կարող խուլիգանություն համարվել։ «Դատարանը սադրանքի փաստին ամենևին անդրադարձ չի կատարել։ Իսկ սադրանքի մասին մոտ մեկ տասնյակ հանգամանքներ են վկայում, օրինակ՝ եթե այդ անձինք եկել էին դատախազության դուռը նկարելու, ապա մյուս լրատվամիջոցների նկարահանումներով, ինչու չեն երևում նրանց այդ գործողությունները, ուր է նրանց պատրաստած ռեպորտաժի մնացած հատվածը, ինչու հետագայում չեն եկել և նկարել իրենց հաղորդումը և ի վերջո ՝ ինչպե՞ս պետք է նկարեին, երբ դուռը փակ էր մի քանի շարք ոստիկաններով»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անգամ մեղադրանքի կողմի վկաներն են փաստել, որ խուլիգանություն չի կատարվել, դատարանում Արթուր Խուդինյանը ցուցմունք տվեց, որ հասարակական կարգի խախտում տեղի չի ունեցել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել