Սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է ավելի վաղ՝ 2020 թվականից սկսած: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացների հետ առնչություն չի կարող ունենալ, այն եղել է ներքին գործընթաց և շարունակելու է մնալ ներքին գործընթաց»,- ասաց նա:
Անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովի աշխատանքին, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, նա պատասխանեց. «Աշխատանքային քննարկումների մասին, եթե ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում, հրապարակային հայտարարվում է: Երբ-որ գործընթաց լինի, հրապարակային դրա մասին կխոսի համապատասխան գերատեսչությունը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կա աշխատանքային խումբ, եթե ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում, հրապարակային բոլորին հայտնի է դառնում»:
comment.count (0)