Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտություն առաջացել է՝ պայմանավորված այն փոփոխություններով, որ տեղի են ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ նախորդ ռազմավարության հրապարակումից (2020թ.) հետո ՀՀ շուրջ անվտանգային միջավայրը փոփոխվել է:
Նրա խոսքով՝ աշխատանքների մեկնարկը, կարելի է ասել, տրված է։
«Թե որ ուղղություններով են փոփոխություններ լինելու, այս պահին չենք կարող խոսել: Հիմնական քննարկումները եղել են աշխատակարգի, կանոնակարգի շուրջ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ գործընթացը հրապարակային է լինելու:
comment.count (0)