Կառավարության որոշմամբ` մարզային բոլոր բժշկական կենտրոններն անցնում են Առողջապահության նախարարության ենթակայության տակ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Հաջորդիվ կենտրոնների կառավարման նոր մոդելի ներդրումն է լինելու, որը կապահովի բուժծառայությունների հասանելիության ընդլայնումը, որակի բարելավումը և կնպաստի ֆինանսատնտեսական արդյունավետության բարձրացմանը:
Շարունակելու ենք սերտ աշխատել մարզային իշխանությունների մեր գործընկերների հետ` ի նպաստ մեր քաղաքացիների առողջապահական կարիքների բավարարմանը»,- գրել է նախարարը:
comment.count (0)