ՀՀ նախագահն ու դեսպան Յուտական քննարկել են Հայաստանի և Ճապոնիայի միջև գործընկերության զարգացման ուղիները
18:09 - 20 փետրվարի, 2025

ՀՀ նախագահն ու դեսպան Յուտական քննարկել են Հայաստանի և Ճապոնիայի միջև գործընկերության զարգացման ուղիները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային:
 
Նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ, մաղթելով Ճապոնիայի ժողովրդին բարգավաճում և հաջողություններ։
 
Դեսպան Յուտական իր շնորհակալությունն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև գործընկերության հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։
 
Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը:
 
Երկու կողմերն էլ ընդգծել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության զարգացման կարևորությունը։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ։
 
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը և իշխանություններին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման և հիմնախնդիրները բանակցային եղանակով լուծելու գործում նրանց հստակ դիրքորոշման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել