Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում առավոտյան 8-ից բացվել են Բունդեսթագի ընտրությունների համար նախատեսված ընտրատեղամասերը։ Այս մասին հաղորդում է Associated Press (AP) լրատվական գործակալությունը:
Քվեարկության ավարտից անմիջապես հետո կսկսվի ձայների հաշվարկը, իսկ արդյունքների ընդհանուր պատկերը պարզ կլինի ընտրությունների ավարտից անմիջապես հետո՝ շնորհիվ exit poll-երի։ Վերջնական պաշտոնական արդյունքը սպասվում է փետրվարի 24-ին։
Ընտրություններում չորս թեկնածուներ հավակնում են դառնալ Գերմանիայի հաջորդ առաջնորդը։ Նրանց թվում են՝ գործող կանցլեր, ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը, Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունից՝ Ֆրիդրիխ Մերցը, ներկայիս փոխկանցլեր՝ Ռոբերտ Հաբեկը, ինչպես նաև ծայրահեղ աջ, «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունից Ալիս Վայդելը։
comment.count (0)