ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման երրորդ տարելիցի առնչությամբ բանաձև է ընդունել
 |azatutyun.am|
21:08 - 24 փետրվարի, 2025

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման երրորդ տարելիցի առնչությամբ բանաձև է ընդունել |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 93 կողմ ձայնով ընդունել է Ուկրաինայի և նրա եվրոպացի դաշնակիցների կողմից մշակված բանաձևը՝ ընդգծելով Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման երրորդ տարելիցը։ Բանաձևին դեմ է քվեարկել 18 երկիր, 65 երկիր՝ ձեռնպահ։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ պատերազմի հետևանքով առնվազն 46 հազար ուկրաինացի զինվոր սպանվել է, վիրավորվել՝ մոտ 380 հազարը։ Արևմտյան լրատվամիջոցների հաշվարկներով՝ դեկտեմբերի դրությամբ ռուսական կողմից սպանվածների և վիրավորների թիվը գերազանցում է 700 հազարը: Սեփական կորուստների մասին ճշգրիտ տվյալներ Մոսկվան մինչ օրս չի հրապարակել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել