azatutyun.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը շարունակում է հիվանդանոցում բուժում ստանալ։ Վատիկանից հայտնում են, որ չնայած պոնտիֆիկոսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, բայց «թեթև բարելավում կա», և, որ «Պապը լավ հանգստացել է ամբողջ գիշեր»։
Վատիկանը հավելում է նաև, որ Ֆրանցիսկոսի երիկամների թեթև խնդիրներն «անհանգստություն չեն առաջացնում» և, որ թթվածնային թերապիան շարունակվում է։
Հռոմի Պապը Ջեմելի հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 14-ին, քանի օր շնչառության հետ կապված դժվարություններ է ունեցել, դրանից հետո նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել:
Հազարավոր մարդիկ երկուշաբթի երեկոյան հավաքվել էին Սուրբ Պետրոսի հրապարակում՝ աղոթելու Հռոմի պապի ապաքինման համար։
comment.count (0)