Հռոմի պապը հոսպիտալացվելուց ի վեր առաջին անգամ ներկայացել է հանրությանը |azatutyun.am|
16:49 - 23 մարտի, 2025

Հռոմի պապը հոսպիտալացվելուց ի վեր առաջին անգամ ներկայացել է հանրությանը |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որ շաբաթներ շարունակ հոսպիտալացված էր, այսօր առաջին անգամ հայտնվել է հանրության առջև: Հիվանդանոցից դուրս գրվելուց րոպեներ հետո նա մի քանի րոպե հայտնվել է պատշգամբում և ողջունել հավաքվածներին:

88-ամյա Ֆրանցիսկոս Պապը հիվանդանոցում էր հայտնվել փետրվարի 14-ին ծանր շնչառական վարակով, որը նրա գործունեության 12 տարիների ընթացքում առողջության համար ամենալուրջ բարդությունն էր:

Բժիշկները շաբաթ օրը հայտարարել են, որ դեռ «երկար ժամանակ» կպահանջվի լիարժեք ապաքինվելու համար: Նրանք Հռոմի պապին նշանակել են ևս երկու ամիս հանգիստ Վատիկանում:

Լուսանկարը՝ Alessandra Tarantino/AP


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել