Հռոմի պապի վիճակը «կրիտիկական է». Վատիկան
 |azatutyun.am|
11:32 - 23 փետրվարի, 2025

Հռոմի պապի վիճակը «կրիտիկական է». Վատիկան |azatutyun.am|

azatutyun.am: Վատիկանը շաբաթ օրը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը վատացել է, և առաջին անգամ նրա վիճակը բնութագրել է որպես «կրիտիկական»:

Հռոմի պապին, որ շուրջ 10 օր հոսպիտալացված է, լրացուցիչ թթվածին և արյան փոխներարկում է անհրաժեշտ եղել:

Հռոմի Պապը Ջեմելի հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 14-ին, քանի օր շնչառության հետ կապված դժվարություններ է ուներ, դրանից հետո նրա մոտ երկու թոքերում էլ թոքաբորբ է ախտորոշվել:

Լուսանկարում՝ Հռոմի պապն է/EPA/MASSIMO PERCOSSI /MaxPPP


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել