Առաջարկվում է ԿԳՄՍ նախարարությանը հանձնել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը
18:11 - 25 փետրվարի, 2025

Առաջարկվում է ԿԳՄՍ նախարարությանը հանձնել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանn ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը: Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որևէ փոփոխության չի ենթարկվել:

«Փորձում ենք սպորտային կարևոր ենթակառուցվածքը վերադարձնել պետությանը և վերջինիս բարեկարգմամբ նպաստել նաև մեր երկրում սպորտի զարգացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ստացվել:

Նախարարի խոսքով՝ արդեն իսկ կան մի շարք ծրագրեր, որոնք օրենքի ընդունմամբ հնարավոր կլինեն իրագործել:

ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, կարևորելով տաբեր ձևաչափերով մասնավորի հետ համագործակցությունը, տեղեկացրել է՝ արդեն իսկ համագործակցության վերաբերյալ հետաքրքրություն կա ֆուտբոլային և մարզական այլ կազմակերպության կողմից:

Հիշեցնենք՝ նախատեսվում է հիմնանորոգել մարզահամալիրն ու ստեղծել հավաքականների մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցում կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ, ՀՀ առաջնություններ, միջազգային այլ մրցաշարեր: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն:

Նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել