factor.am: Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները։ Հանդիպումը տևել է 6,5 ժամ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Բանակցություններն ավարտվել են առանց մամուլի համար մեկնաբանությունների։
Մոսկվայի ժամանակով 16:20-ի սահմաններում ռուսական պատվիրակության մեքենան դուրս է եկել Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրի տարածքից, որտեղ ընթանում էր հանդիպում։
Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ բանակցությունների արդյունքների մասին տեղեկատվություն «այսպես, թե այնպես կտրամադրվի»։
Այս հանդիպմանը նախորդել էին երկու նախնական տեխնիկական շփումներ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև։
comment.count (0)