Ի՞նչ են պայմանավորվել եվրոպացի առաջնորդներն Ուկրաինայի հարցով |civilnet.am|
12:08 - 03 մարտի, 2025

Ի՞նչ են պայմանավորվել եվրոպացի առաջնորդներն Ուկրաինայի հարցով |civilnet.am|

civilnet.am:  Լոնդոնում՝ Ուկրաինայի հարցով գագաթնաժողովում, պատերազմը դադարեցնելու և երկիրը Ռուսաստանից պաշտպանելու նպատակով չորս կետից բաղկացած ծրագիր է ներկայացվել: Այս մասին գրում է BBC-ն։

Մարտի 2-ին Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը, որին մասնակցել են Ֆրանսիան, Լեհաստանը, Շվեդիան, Թուրքիան, Նորվեգիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Ֆինլանդիան, Իտալիան, Իսպանիան և Կանադան:

Առաջնորդների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ներկայացրել է չորս կետից բաղկացած ծրագիրը՝

-շարունակել ռազմական օգնության հոսքը դեպի Ուկրաինա և շարունակել մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա

-ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, և Ուկրաինան պետք է ներկա լինի խաղաղության բանակցություններին

-խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ամրապնդել Ուկրաինայի պաշտպանական կարողությունները՝ ապագա ներխուժումը կանխելու համար

-զարգացնել «կամեցողների կոալիցիա»՝ Ուկրաինայում պայմանավորվածությունը պաշտպանելու և հետագայում խաղաղությունը երաշխավորելու համար։

Սթարմերը նաև հայտարարել է Ուկրաինային 1,6 մլրդ ֆունտ ստեռլինգի (2 մլրդ դոլար) լրացուցիչ ֆինանսավորման մասին՝ ավելի քան 5,000 հակաօդային պաշտպանության հրթիռների ձեռքբերման համար:

Այս գագաթնաժողովը տեղի է ունեցել Սպիտակ տանը Ուկրաինայի առաջնորդի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև լարված բանակցություններից երկու օր անց:

«Մենք բոլորս միասին աշխատում ենք Եվրոպայում Ամերիկայի հետ համագործակցության հիմք գտնելու համար՝ հանուն իրական խաղաղության և երաշխավորված անվտանգության»,- գագաթնաժողովից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Figaro թերթին հայտնել է, որ Փարիզը և Լոնդոնը ցանկանում են առաջարկել մեկամսյա զինադադար Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «օդում, ծովում և էներգետիկ ենթակառուցվածքների համար»:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ այժմ հրատապ անհրաժեշտություն կա «վերազինել Եվրոպան»:

Նման տեսակետ է հայտնել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել