Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան զոհեր
 |azatutyun.am|
17:20 - 03 մարտի, 2025

Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան զոհեր |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի Մանհայմ քաղաքում մեքենան մխրճվել է հավաքված մարդկանց բազմության մեջ, հաղորդվում է զոհերի մասին։

Իրավապահներն առանց մանրամասներ փոխանցելու հայտնում են, որ քաղաքի կենտրոնում ոստիկանական գործողություններ են իրականացվում։ Հաղորդվում է, որ քաղաքացիները հավաքվել էին՝ կառնավալային շքերթներին մասնակցելու համար։

Վերջին ամիսներին Գերմանիայում մի շարք մահացու հարձակումներ են տեղի ունեցել․ նախորդ ամիս՝ Մյունխենում, դեկտեմբերին՝ Մագդեբուրգում, իսկ 2024-ի մայիսին էլ Մանհայմ քաղաքի հրապարակում մի տղամարդ դանակով հարձակվել էր անցորդների վրա և վիրավորել մի քանիսին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել