Տորոնտոյի ՀՅԴ-ի հանգանակությամբ Սարդարապատում կանգնեցված Արամ Մանուկյանի հուշարձանի բացմանը չեն հրավիրել ՀՅԴ ներկայացուցիչներին: Հուշարձանի հովանավորը՝ պրն. Ջանբազյանը թանգարանում սպասել է մինչև բացումը տեղի ունենա, հետո մոտենա իր նվիրատվությամբ կանգնեցված հուշարձանին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է 5-րդ ալիք հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։
Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Սարդարապատում Արցախի հեծելազորի մուտքը մարտադաշտ փոխեց ճակատամարտի ընթացքը և աշխարհի քարտեզի վրա գրվեց Հայաստանի Հանրապետություն անունը:
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է բոլորին Հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը դարձած, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ և ավելացրել. «Առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին»։
Հ.գ. Պաշտոնապես չի մասնակցում, այսինքն՝ պաշտոնական հրավեր չի եղել: Հասկացա՞ք:
Հ.գ.2. Տորոնտոյի ՀՅԴ-ի հանգանակությամբ Սարդարապատում կանգնեցված Արամ Մանուկյանի հուշարձանի բացմանը չեն հրավիրել նաև ՀՅԴ ներկայացուցիչներին: Ասել են Վարչապետը իր ախրրանայով պետք է բացի հուշարձանը և արտախորհրդարանական ուժերին հրավեր չեն ուղարկել: Սա էլ հասկանանք և շարժվենք առաջ: Հուշարձանի հովանավորը ՝ պրն. Ջանբազյանը թանգարանում սպասել է, մինչև բացումը տեղի ունենա, հետո մոտենա իր նվիրատվությամբ կանգնեցված հուշարձանին:
Հ.գ. 3. Արդար է ժողովուրդ ջան: Ամեն ինչ արդար է, սիրո և հանդուրժողականության մթնոլորտ է: Իսկական»:
comment.count (0)