Կարծում եմ՝ ցանկացած հանքի շահագործման մեջ կան ռիսկեր․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյան
12:24 - 22 օգոստոսի, 2019

Կարծում եմ՝ ցանկացած հանքի շահագործման մեջ կան ռիսկեր․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի  շահագործման թեմայով։

- Այս օրերին շատ է շրջանառվում Ամուլսարի թեման։ Ո՞րն է Ձեր դիրքորոշումը այս հարցում։

- Ես կարծում եմ, որ էլի անհրաժեշտ են ուսումնասիրություններ։

- Այսինքն՝ կատարվեն նոր ուսումնասիրություններ, հետո՞ կայացվի Ամուլսարը շահագործելու կամ չշահագործելու որոշում։

- Ես կարծում են՝ անհրաժեշտ են էլի ուսումնասիրություններ, կամ եղած ուսումնաիրությունները հստակեցնել՝ արդյո՞ք ամեն ինչ ճիշտ է արված։
Եթե միջզգային կազմակերպությունը արել է ուսումնասիրություն, ստուգել է փաստաթղթերը, ու ամեն ինչ կարգին է, պետք է հասկանալ ուղղակի՝ մենք ուզո՞ւմ ենք՝ Ամուլսարը շահագործվի, թե ոչ։

- Շատ բնապահպաններ, նաև Ամուլսարի շրջակա բնակավայրերի բնակիչներ չեն վստահում փորձաքննության եզրակացությանը, ասում են՝ ռիսկեր կան, և այդ ռիսկերը կառավարելի չեն։ Դուք փորձաքննության եզրակացությանը վստահո՞ւմ եք։

- Ես կարծում եմ՝ ցանկացած հանքի շահագործման մեջ կան ռիսկեր, այդ թվում՝ նաև Ամուլսարի հանքի շահագործման մեջ կլինեն ռիսկեր։

- «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ որոշել են նամակով դիմել վարչապետին, քանի որ նրանք ուզում են՝ նոր ՇՄԱԳ իրականացվի։ Դուք կո՞ղմ եք նոր ՇՄԱԳ իրականացնելուն։

- Ես դեմ չեմ, որ նոր ՇՄԱԳ լինի, բայց քանի որ խնդիրը չեմ ուսումնասիրել ու Հայաստանում չէի, որ հասկանայի խնդիրը ամբողջությամբ, ես չեմ հասցրել խնդրին լրիվ ծանոթանալ, հետևաբար նոր բան ասել չեմ կարող։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել