«Դատավարության դեմ անհարկի քարոզչության փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի». Հաջիև
 |azatutyun.am|
11:03 - 08 մարտի, 2025

«Դատավարության դեմ անհարկի քարոզչության փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի». Հաջիև |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունները, հայտարարել է, թե այս գործընթացը լուրջ անհանգստություն է առաջացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության մոտ: Ըստ Հաջիևի՝ Երևանում այդ դատավարության դեմ, որ ընթանում է անկախ իրավապաշտպանների ու ազատ լրատվամիջոցների բացակայության պայմաններում, «քարոզչական արշավ է սկսվել», ինչը նա անվանել է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կճանաչի իր «պատասխանատվությունն այս համատեքստում կատարված ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների և այլ ծանր հանցագործությունների համար»:

«Դատավարության դեմ անհարկի քարոզչություն իրականացնելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի՝ նպաստելու անցումային արդարադատության վերականգնմանը և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը: Խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի անկեղծ ձգտումը, ի թիվս այլ բաների, ցույց կտար Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդունելու իր պատասխանատվությունը և հանձնելու նրանց, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ», - գրել է Ալիևի խորհրդականը X-ում:

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների ու մյուս 7 հայ գերիների նկատմամբ դատավարությունը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել