Վրաստանում բողոքի ակցիաներով նշել են ցույցերի 100-րդ օրը
 |azatutyun.am|
12:51 - 08 մարտի, 2025

Վրաստանում բողոքի ակցիաներով նշել են ցույցերի 100-րդ օրը |azatutyun.am|

azatutyun.am: Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում երեկ երթեր, հանրահավաքներ են անցկացվել երկրում հակակառավարական ցույցերի սկսվելուց ի վեր 100 օրվա կապակցությամբ:

Երեկվա ակցիաների կարգախոսն էր «մինչև վերջ»։ Ցուցարարների հիմնական պահանջը արդեն 3 ամիս մնում է անփոփոխ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նրանք կոչ են անում նաև ազատ արձակել իրենց մոտ 50 համախոհներին, որոնց դեմ քրեական գործեր են սկսել շարունակվող բողոքի ակցիաների համատեքստում:

Ցուցարարները երթ են անցկացրել դեպի Վրաստանի խորհրդարան, որտեղ կրկին փակվել է Ռուսթավելի պողոտան:

Թբիլիսիի հետ միաժամանակ բողոքի 100-րդ օրը նշել են Զուգդիդիում, Բաթումում, Քութայիսիում և Թելավիում:

Վրաստանում լայնածավալ ակցիաները մեկնարկեցին 2024 թվականի նոյեմբերի 28-ին՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու «Վրացական երազանքի» որոշումից հետո։

Եթե առաջին երկու շաբաթվա ընթացքում ոստիկանությունը բազմիցս ուժ էր կիրառում ցուցարարների դեմ՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, ապա այժմ ցուցարարներին զանգվածաբար խոշոր տուգանքների են ենթարկում «հանրահավաքների անցկացման կանոնները խախտելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել