ԵՄ-ն ու Լոնդոնն աջակցում են Գազայի վերակառուցման արաբական պլանին
 |azatutyun.am|
19:17 - 08 մարտի, 2025

ԵՄ-ն ու Լոնդոնն աջակցում են Գազայի վերակառուցման արաբական պլանին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության (ԵՄ) երեք խոշորագույն պետությունները՝ Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան այսօր իրենց աջակցությունն են հայտնել Գազայի հատվածի վերակառուցման արաբական ծրագրին։ Այն հաստատվել էր այս շաբաթակսզբին Կահիրեում կայացած համաժողովի ընթացքում։

Եգիպտոսի իշխանությունների հեղինակած այս ծրագրի համաձայն՝ նախատեսվում է 53 միլիարդ դոլարի օգնություն հատկացնել՝ ավելի քան մեկ տարի տևած պատերազմի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

«Արաբական պետությունների ներկայացրած ծրագիրը Գազայի վերակառուցման իրատեսական ուղիներ է նախանշում, որոնք կյանքի կոչելու դեպքում կբարելավեն այստեղ ապրող պաղեստինցիների կյանքի աղետալի պայմանները»,-նշված է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ Reuters-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել