shantnews.am: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ով ժամանել է Ջիդդա քաղաք՝ ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների համար։
Թագաժառանգ արքայազնը և պետքարտուղարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները, ինչպես նաև քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը, հաղորդում է Սաուդյան Արաբական գործակալությունը:
Սպասվում է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները կկայանան մարտի 11-ին։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի խոսքով՝ Ջիդդաում կայանալիք հանդիպումը հնարավորություն կտա առաջընթացի հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։
comment.count (0)