Մարտի 16-ին, ժամը 11:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զաքարյան փողոցում այրվում է խոտածածկույթ և չգործող շինության տանիքը (մոտ 160 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։58-ին, մարվել՝ 12։29-ին։ Այրվել են է խոտածածկույթ և շինության տանիքի փայտե կառուցատարրերը մոտ 80 քմ։
comment.count (0)