Մագդալենա Գրոնոն Չեխիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է նաև հայ-ադրբեջանական գործընթացը
 |azatutyun.am|
17:29 - 21 մարտի, 2025

Մագդալենա Գրոնոն Չեխիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է նաև հայ-ադրբեջանական գործընթացը |azatutyun.am|

azatutyun.am: Հարավային Կովկասոի հարցերով ԵՄ -ի հատուկ բանագնաց Մագդալենա Գրոնոն Չեխիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը քննարկել է նաև հայ-ադրբեջանական գործընթացը, այս մասին ԵՄ պաշտոնյան տեղեկացրել X-ի իր էջում։

«Ընդգծել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ-ի շարունակական աջակցության անհրաժեշտությունը և հաստատել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու մասին անցած շաբաթ արված հայտարարությունների կարևորությունը», - գրել է Գրոնոն։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել